տուն Հասարակություն Կյանքից հեռացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը

282
0

 Մահացել է Սոպրանո Գայանե Գրիգորյանը, ով 90-ական թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

Այս մասին հատնում է  թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:

60-ամյա երգչուհին երկար տարիներ ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում:

 Մի առիթով նա նշել էոր Ֆրանսիան այն երկիրն էորտեղ ստեղծագործող անհատը կարող է մտածելոր հենց այնպես զոհողությունների չի գնացել։