տուն Հասարակություն Կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Սարդարյանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Սարդարյանը

464
0

Հիսուն տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց:

Սարդարյանը մահացել է մարտի 31-ին:

«Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,-շեշտեց Կիրակոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:

Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:

Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին: