տուն Հասարակություն Կյանքից հեռացել է Ջեսի Նորմանը

Կյանքից հեռացել է Ջեսի Նորմանը

357
0

Կյանքի 75-րդ տարում, երեկ՝ սեպտմեբերի 30-ին, մահացել Է ամերիկացի օպերային երգչուհի Ջեսի Նորմանը:

Ջեսի Նորմանն առաջին անգամ հանդես եկավ 1969-ին` Բեռլինում, որպես Էլիզաբեթ (Վագների «Տանհաուզեր»), 1972-ին՝ Լա Սկալայում, որպես Աիդա (Վերդիի «Աիդա») և Քովենթ Գարդենում, որպես Կասանդրա (Բեռլիոզի «Տրոյաններ»):  Նա հանդես է եկել նաև որպես Կարմեն («Կարմեն», Բիզե), Արիադնե («Արիադնեն Նաքսոսում», Ռ. Շտրաուս), Սալոմե («Սալոմե» Ռ. Շտրաուս), Ժոկաստան (Օեդիպուս Ռեքս, Ստրավինսկին):

1982 թ. Նա առաջին անգամ հանդես եկավ Ֆիլադելֆիայի ամերիկյան օպերային բեմում: Նորմանի երկար սպասված դեբյուտը տեղի ունեցավ 1983 թվականին՝  Բեռլիոզի «Տրոյաններ» օպերային ստեղծագործության երկխոսության մեջ:

Նորմանը համարվել է ամենաբարձր վարձատրվող երգիչուհիներից մեկը:

Երգչուհու երգացանկում ներառված էին ամենահարուստ կամերային և վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ Բախից և Շուբերտից մինչև Մահլեր, Շենբերգ («Գուրրեի երգեր»), Բերգ և Գերշվին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here