տուն Հասարակություն Մշակույթ Կյանքից հեռացել է հայազգի դերասան Շառլ Ժերարը

Կյանքից հեռացել է հայազգի դերասան Շառլ Ժերարը

346
0

Փարիզի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի դերասան, ազգությամբ հայ Շառլ Ժերարը: Սիրված արտիստը կյանքին հրաժեշտ է տվել 92 տարեկան հասակում: Ինչպես հայտնում է France Presse-ը, Ժերարը հայտնի է այն բանով, որ եղել է ռեժիսոր Կլոդ Լելուշի ամենասիրած դերասաններից մեկը։ Ռեժիսորը նրան նկարահանել է իր մոտ 20 ֆիլմերում։

Ինչպես նշում է գործակալությունը, դերասանը նաև մտերիմ էր Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, որի հետ երիտասարդ տարիներին բռնցքամարտով էր զբաղվել ռինգում։ Մարզումներից մեկի ժամանակ Բելմոնդոն պատահաբար կոտրել էր Ժերարի քիթը, որը հետագայում յուրօրինակ այցեքարտ դարձավ դերասանի համար։

Դերասանն ավելի շատ հիշվել է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը․ 20 տարի անց» և շատ այլ ֆիլմերում երկրորդական դերերի կատարմամբ։

Նշենք, որ Ժերարը ծնվել է 1926թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, հայկական ընտանիքում։ Նրա իսկական ազգանունը Աճեմյան էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here