Երկիր մոլորակի վրա կյանքը, հնարավոր է, առաջացել է կավից։ Այս մասին Sceintific Report ամսագրում գրում են ամերիկացի գիտնականները։
Նրանց կարծիքով՝ այն ժամանակ, երբ Երկիր մոլորակն ամբողջությամբ պատված էր ջրով, կավը կարող էր դառնալ յուրօրինակ ցիտոպլազմա, որի մեջ առաջացել են առաջին բջիջները։ Ամերիկացիները կարծում են, որ դրանք ճարպի և պոլիմերների որոշակի հատվածներ էին, որոնք դարձել են բջջի մեմբրանի «նախնիները», իսկ ամինաթթուներն ու այլ բիոմոլեկուլներն առաջացել են այդ գոյացությունների ներսում։
Գիտնականները պատրաստվում են այս պնդումները հաստատել փորձերով։