Araratnews.am-ը փորձեց ճշտել նախագահականից, թե մասնակցելու՞ է Սերժ Սարգսյանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը՝ դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստին։
Քարտուղարությունից հստակ պատասխան չտվեցին:
Նշենք, որ նիստի հիմնական նպատակը Մաքսային միության շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունների քննարկումն է։