ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովը բանաձև է ընդունել Մեծ յոթնյակին Ռուսաստանի մասնակցության դեմ:
Այս մասին նշված է փաստաթղթի հեղինակներից կոնգրեսական Ալբիո Սայրեսի պաշտոնական կայքում:
Հաղորդվող տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը չպետք է մասնակցի Մեծ յոթնյակին մինչև չհարգի հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և պահպանի ժողովրդավարական հանրությունների չափանիշները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել 2020 թվականի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը կայանալու է ԱՄՆ-ում: