տուն Հասարակություն Կձեւավորվի քննչական նոր խումբ Ամուլսարի գործով. վարչապետ

Կձեւավորվի քննչական նոր խումբ Ամուլսարի գործով. վարչապետ

177
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում խոսեց քննչական կոմիտեի քննիչ Յուրի Իվանյանի և Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ ազգակցական կապի մասին:

Հիշեցնենք՝ Յուրի Իվանյանը Ամուլսարի հանքի շահագործման գործով քննչական խմբի ղեկավարն էր: Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առնչությամբ:

Երբ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավարը հայտարարեց՝ հանքը կարող է շահագործվել, հայտնի դարձավ՝ Իվանյանը Արամայիս Գրիգորյանի հետ ազգակցական կապ ունի: Հենց Արամայիս Գրիգորյանն է «Լիդիանին» տվել հանքի շահագործման թույլտվություն: 

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ Իվանյանն իր անմիջական վերադասին զեկուցել է, որ ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ: «Վերադասը փաստն արձանագրել է եւ նայել Քրեական օրենսգիրքը, թե արդյոք Իվանյանին բացարկ հայտնելու հիմք կա՞: Տեսել է, որ չկա, սակայն իր վերադասին չի ասել: «Հիմա քրեական գործը վերցվել է Իվանյանից եւ հանձնվել Արսեն Այվազյանին, կձեւավորվի քննչական նոր խումբ»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը: 

Նա հավաստիացրեց՝ քննչական խումբը նորից կքննի փաստերը կա՛մ առանձին, կա՛մ տեսչական մարմնի հետ: «Մոնիթորինգին կմասնակցեն Ջերմուկի, Կառավարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

՛

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here