տուն Քաղաքական Կձեռնարկենք միջոցառումներ. փոխքաղաքապետը՝ հանրային տրանսպորտի մասին

Կձեռնարկենք միջոցառումներ. փոխքաղաքապետը՝ հանրային տրանսպորտի մասին

469
0

Ինչպես են քաղաքացիները հասնելու աշխատանքի, եթե կանգնած ուղեւոր չի թույլատրվում հանրային տրանսպորտում: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ասուլիսում ի պատասխան այդ հարցին ասաց, որ ուղեւորահոսքն այս սեզոնին նվազում է 30 տոկոսով, քանի որ ուսումնական հաստատությունները փակ են: «Մի քանի օրում կհասկանանք՝  ինչպես է դրսեւորում ուղեւորահոսքը, կձեռնարկենք միջոցառումներ»,- ասաց պարոն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ից հունիսի 13-ը երկարաձգվել է արտակարգ դրությունը, սակայն սահմանափակումները մեղմացվել են: Այսօրվանից աշխատում է հանրային տրանսպորտը: