ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը հերքել է, որ ղեկավար Ջոն Բրենանն ազդել է երկրի արևելքում ուժ կիրառելու ուկրաինական իշխանությունների որոշման վրա։ Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը՝ հղում կատարելով վարչության ներկայացուցիչ Թոդ Էբիցին։ Միաժամանակ Էբիցը չի մեկնաբանել այն տեղեկությունները, թե արդյոք Բրենանը եղել է Կիևում։
«Այն հայտարարությունները, որ տնօրեն Բրենանը կոչ է արել ուկրաինացի իշխանություններին տակտիկական գործողություններ իրականացնել Ուկրաինայի ներսում, ամբողջովին սուտ է։ Ինչպես և ԱՄՆ-ի մյուս պաշտոնատար անձիք, տնօրեն Բրենանն ամբողջությամբ վստահ է, որ դիվանագիտական լուծումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ճգնաժամի լուծման միակ միջոցն է», — նշել է ԿՀՎ ներկայացուցիչը։
Այն, որ Բրենանը ղեկավարում է ուկրաինական ուժայինների գործողությունները, երեկ հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով կրկին մամուլի սուլիս էր հրավիրել Ռոստովում։