Կառավարության հինգշաբթի օրվա նիստում մինչև երեք տարի ժամկետով կհետաձգվի ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմյանսկիյ ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը ներմուծելու է 3 միլիարդ, 660 միլիոն 455 հազար դրամի ջերմոցներ, տպագիր նյութեր, յուղեր, ճարպեր, սերմեր և այլ ապրանքներ: