տուն Քաղաքական Միջազգային Կհեշտացվի այլ սուբյեկտի կամ պետության՝ ՌԴ-ին միանալու գործընթացը

Կհեշտացվի այլ սուբյեկտի կամ պետության՝ ՌԴ-ին միանալու գործընթացը

77
0

120527002_passport_russia

Ռուսաստանի պետական դումայի պատգամավորները կարող են հեշտացնել ոչ միայն օտարերկրացիներին ռուսական անձնագրեր շնորհելը, այլ դյուրինացնեն Ռուսաստանին տարբեր սուբյեկտների միանալու գործընթացը։ Այս մասին հաղորդում է Kommersant-ը։

Ներկայում օրենքով սահմանված է, որ այլ սուբյեկտ կամ պետություն կարող է միանալ Ռուսաստանի Դաշնությանը այդ երկու սուբյեկտների փոխհամաձայնությամբ։ «Այդ գործընթացը պետք է այնքան հեշտացվի, որ միացումը Ռուսաստանին լինի այդ սուբյեկտի ժողովրդի կողմից հանրաքվեի ժամանակ դրական որոշում կայացնելուց հետո», — ասել են պարբերականի աղբյուրները։

Kommersant-ը գրում է, որ այս որոշումը կայացվելու է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների պատճառով, երբ Ղրիմի ռուսախոս բնակչությունը ցանկանում է դուրս գալ Ուկրաինայի կազմից և միանալ ՌԴ-ին։