տուն Լուրեր Կհարցաքննվե՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Կհարցաքննվե՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

234
0

DM-Kocharyan-sargsyan ok

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին գրավոր առաջարկություն է ներկայացրել, որտեղ ներկայացված է, որ 2008 թ-ի Մարտի մեկը բացահայտելու եւ տասը զոհերի իրական մեղավորներին բացահայտելու համար անհրաժեշտ է հարցաքննել այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած բոլոր անձանց: «Բոլորի անունները նշված են` ոստիկանապետ, ԱԱԾ պետ, ՊՆ, նաեւ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բոլորը պիտի հարցաքննվեն, ուզում եմ, որպեսզի Մարտի 1-ի գործը նորովի բացահայտվի»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչքա՞ն է հավանական, որ նորանշանակ գլխավոր դատախազը, ում նշանակել է հենց ինքը` Սերժ Սարգսյանը, վերջինիս կկանչի հարցաքննության, իրավապաշտպանը պատասխանել է. «Ես ասում եմ օրենքի պահանջը, և իմ նշած առաջարկությունները բխում են օրենքից և այդ մարմնի գործառույթներից»: Մեր թղթակցի այն դիտարկմանը, որ եթե ներկա և նախկին իշխանությունները ցանկանային, որ Մարտի 1-ը բացահայտվեր, ապա մինչ այս պահը քայլեր կձեռնարկեին, իսկ այս դեպքում ինչքանով է հավանական, որ Ձեր գրավոր առաջարկությունից հետո «սայլը տեղից շարժվի», Արթուր Սաքունցն արձագանքել է.«Ինչ անենք, այդ դեպքում հույսներս կտրենք ու գնանք Հայաստանից, ես չեմ պատրաստվում գնալ Հայաստանից, պետք է յուրաքանչյուրս մի ձևով պայքարենք, որ արդյունքի հասնենք ի վերջո»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here