տուն Լուրեր «Կհանդիպենք Սահմանադրական դատարանում». Արծվիկ Մինասյանըˋ կառավարությանը

«Կհանդիպենք Սահմանադրական դատարանում». Արծվիկ Մինասյանըˋ կառավարությանը

158
0

arm137164742054

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստումˋ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը քվեարկության դնելուց առաջ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբացության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանինˋ ասելով. «Մենք փորձ արեցինք այս դահլիճում քննարկում կազմակերպել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, լսել հիմնավորումներ, բայց դուք դա մերժեցիք: Հիմա հայտարարում եք բաներ, որոնք իմ խորին համոզմամբ, թե՛մասնագիտական, թե՛ հանրային ընկալմամբ, իրականության հետ քիչ առնչություն ունեն»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության հետ կհանդիպեն Սահմանադրական դատարանում` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող քաղաքացիները, եւ հարցեր, որոնց լուծումներն այս համակարգը չի տալիս:

«Ես հույս եմ հայտնում, որ Սահմանադրական դատարանն, իր որոշումով, կկասեցնի կուտակային կենսաթոշակային համակարգով առաջարկվող փոփոխությունները, որովհետև դա բերելու է արտագաղթի նոր ալիքի եւ ազգային համակարգի լուրջ սպառնալիքի»,-հավելեց Մինասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here