Հասարակությունը կիմանա ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստվերի դեմ պայքարի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Թվերով դեռ չենք կարող խոսել, քանի որ չենք ամփոփել: Բայց մենք անպայման կհայտնենք առաջընթացի մասին»,- նշեց Գ: Խաչատրյանը: