տուն Քաղաքական Կկանչե՞ն Բալասանյանին «ապրիլյան» քննիչ հանձնաժողով. նոր մանրամասներ

Կկանչե՞ն Բալասանյանին «ապրիլյան» քննիչ հանձնաժողով. նոր մանրամասներ

317
0

«Որևէ ապացույց չենք գտել Վիտալի Բալասանյանի՝ կառավարման մեջ ներգրավված լինելու առումով: Որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում այս նախկին պաշտոնյային քննվողների ցուցակում ընդգրկելու»:

Սա ԱԺ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանն է Արման Բաբաջանյանի վերջին հայտարարությանը: Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավորը, մասնավորապես, կոչ էր արել քննիչ հանձնաժողով հրավիրել նաև Արցախի պաշտոնյաներին, այդ թվում՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է, թե Վիտալի Բալասանյանի հայտարարությունները եղել են հիմնականում քաղաքական բնույթի, և որ նա կառավարման առումով որևէ գործառույթ չի ունեցել ապրիլյան դեպքերին: