Պետդումայի պատգամավորներն առաջարկել են խստացնել պատիժը այն հարևանների համար, ովքեր բնակելի շենքերում աղմկում են 23:00-ից մինչև 07:00: Օրինագծի մասին «Իզվեստիա»-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անդամ Օլգա Պավլովան:
Ըստ աղբյուրի, ակնկալվում է, որ քաղաքացիների համար դրամական պատիժը կլինի 5 հազարից մինչև 50 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 50 հազարից մինչև 150 հազար ռուբլի:
Ըստ նախագծի, բնակարանների սեփականատերերին վարչական տուգանք է նշանակվում լռության համակարգված խախտման համար`ամսական ավելի քան երկու անգամ:
Այն դեպքում, երբ մարդկանց խանգարում է սրճարանը կամ շենքային այլ հաստատություն, ձեռնարկության գործունեությունը կարող է դադարեցվել 90 օրով:
Նշվում է, որ լռության խախտում չեն համարվի այն հնչյունները, որոնց աղբյուրը «բնականոն մարդկային գործունեությունն» է: