տուն Քաղաքական Հայաստան Կխնդրեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանա՝ մայրը ինչ սրբություն է. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Կխնդրեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանա՝ մայրը ինչ սրբություն է. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

822
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

«Էսօր իմ համար սուրբ ա և Էդմոնի մայրը, և ստեղ նստածներիդ բոլորիդ մայրը. ես զինվոր եմ եղել: Եվ Էդմոնի եղբայրը, չգիտեմ, թե ոնց ա մտածում: Էն, ինչ որ անվանել ա Էդմոնը էս ամբիոնից Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի ախպերը գրել ա իմ մասին: Ես չեմ հակադարձի իրա բառերով. երիտասարդ, քո մայրն իմ համար սուրբ ա, բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրիր, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհորդ եմ տալիս քեզ՝ հելնես ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից… Այսինքն՝ ինքը որ ասում ա՝ ես կուսակցության ղեկավար եմ, էս եմ, էն եմ, ինքը իրավունք ունի Ալենին նման բաներ ասի՞ էս ամբիոնից: Ես չգիտեմ. մարդիկ կան, քննադատում են, չգիտեմ, ինչեր են անում… Հարգելի հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, համայն հայություն, ես ինչի համար եմ այս ամբիոնից ասում դա, որովհետև հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրել: Իրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը և թող հասկանա՝ ես ինչ կառույց եմ ղեկավարում և այդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում… Կոչ եմ անում, կներեք, իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, էս քանի օր է զանգում են՝ էս անենք, էն անենք, զերծ մնալ տենց բաներից: Դուք վիրավորում եք ինձ՝ ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ: Իրանք ուզում են քաոս սարքեն հանրապետությունում՝ որոշ ուժերի դրդմամբ: Խնդրում եմ, չգնաք դրան. ես կարամ իմ մոր պատվի համար կանգնեմ… Եվ ես կխնդրեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանա՝ մայրը ինչ սրբություն է: Ձեր մայրը իմ համար սուրբ է… Եվ նորից եմ կրկնում՝ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն ա: Տիկին Սամսոնյան Անին էն օրը համացանցերում գրել ա, որ Միքայելյան Սասունի կարողությունները պիտի մի հատ վերանայվի: Ժողովուրդ ջան, անցած տարի ես, ինչ ունեմ, ասել եմ, նկարել-գցել են: Ես էսօր մեքենա չունեմ. սեփական մեքենա չունեմ՝ գնամ-գամ: Իմ ջոկատի Կարենի մեքենայով եմ գնում-գալիս… Իմ կյանքը էդ ա՝ ես տենց եմ ապրել: Ես սոված մարդ եմ տեսել, ես անտեր մարդ եմ տեսել և իմ ընկերները՝ բոլորը գիտենք, թե ինչ ձև եմ ես օգնում ժողովրդին… Միտքս հենց դա է, որ իրանք հասկանան ու երկու եղբայրով ներողություն խնդրեն և Ալենից, և ինձանից… Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա. էգուց կասի, չգիտեմ, ինձ կերան, սպանին: Ես առաջարկում եմ՝ էն, ինչ որ արվել ա էս դահլիճում, կատարվել ա, իրա մեղքով ա կատարվել, եթե էդքան տղայա ինքը, մենք երկուսով մեր մանդատները դնում ենք: Թող էս կուսակցություններն իրանց գործը շարունակեն»,-իր ելույթում նշեց Սասուն Միքայելյանը: