տուն Սպորտ Կլոպը՝ ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ

Կլոպը՝ ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ

206
0

Դեկտեմբեր ամսվա Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզչի մրցանակը ստացավ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Գերմանացի մասնագետը 2019/20 մրցաշրջանում չորրորդ անգամ ճանաչվեց Պրեմիեր լիգայի ամսվա մարզիչ: Կլոպը այս մրցանակը ստացել էր նաև օգոստոս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին:

Բացի Կլոպից, Անգլիայի առաջնությունում դեկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակին հավակնել են Նայջել Պիրսոնը («Ուոթֆորդ») և Օլե Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»):