Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Վիտալի Կլիչկոն ցանկություն է հայտնել դառնալ երկրի նախագահ: Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավարն ասել է, որ չի վստահում գործող կառավարությանը, որը հայտարարում է, թե շուտով պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ նախկինում էլ նրանք բազմաթիվ խոստումներ էին տվել եվրաինտեգրման հետ կապված, սակայն դրանք չեն իրականացնել:
Որպես լուծման առաջնային խնդիր Կլիչկոն նշել է Ուկրաինայում բարեփոխումների իրականացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրում կոռուպցիայի աճը և այլն:
Հիշեցնենք, որ հաջորդ ընտրությունները կկայանան 2015 թվականի մարտին: