Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ չի բացառում ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինի հետ ռևանշի հնարավորությունը, սակայն պնդել է, որ այդ մենամարտը պետք է կայանա իր երկրի մայրաքաղաքում՝ Կիևում։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
«Եթե Ալեքսանդրը մեծ ցանկություն ունենա ռևանշի հասնելու համար, ես էլ նմանատիպ ցանկություն կհայտնեմ։ Իսկ եթե նման բան տեղի ունենա, ապա միայն այստեղ՝ Կիևում, Ուկրաինայում», — ասել է Կլիչկոն։
Հիշեցնենք, որ ուկրաինացին շաբաթ օրը Մոսկվայում կայացած մենամարտի ժամանակ վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի ծանր քաշային չեմպիոնի նկատմամբ։ Մենամարտը կայացել է WBA-ի, WBO-ի, IBF-ի և IBO-ի չեմպիոնական տիտղոսների համար։