Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հաղորդել է, որ քաղաքային իշխանությունները բանակցություններ են վարում այն մարդկանց հետ, ովքեր շարունակում են ապրել քաղաքի Անկախության հրապարակում խփված վրաններում: Նրանց համոզում են տեղափոխվել քաղաքամերձ շրջաններ: Այս մասին հաղորդում «Ունիան»:
«Մենք շարունակում ենք շփումները մայդանցիների հետ, առաջարկում ենք նրանց տեղափոխել: Կիևի մերձակայքում առողջարաններ, կիսակառույց շենքեր, չաշխատող ճամբարներ կան: Մենք առաջարկում ենք նրանց այս վայրերը, որտեղ նրանք կարող են ժամանակավորապես ապրես», — հայտարարել է Կլիչկոն:
Միաժամանակ, լրատվականի հաղորդման համաձայն, քաղաքապետը չի կարողացել նշել այդ վայրերի կոնկրետ հասցեները: Կլիչկոն հատուկ ընդգծել է, որ ընթանում են բանակցություններ և ոորևէ ուժային տեղահանության մասին խոսք լինել չի կարող: