Բրիտանական BBC-ի փոխանցմամբ` Եվրամիությունը հրավեր է ուղարկել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկին` «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին` պաշտոնական այցով գտնվել Բրյուսելում: Հրավերի օրը համընկնում է դեկտեմբերի 19-20-ին Բրյուսելում կայնալիք Եվրոպայի գագաթնաժողովի հետ, որին ներկա են լինելու ԵԽ անդամ 28 երկրների բոլոր ղեկավարները:
Այս հրավերի նախաձեռնողն, ըստ BBC-ի, Գերմանիան է, որի ղեկավար Անգելա Մերկելն անձամբ է ցանկանում հանդիպել Կլիչկոյի հետ: