ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Սահմանադրական դատարանի կազմի եւ այս ճգնաժամի լուծման համար ԱԺ կբերվի հարցը համաժողովրդական հանրաքվեով լուծելու նախագիծ: «Սա ուղղակի ժողովրդավարության կիրառումն է»,- ասաց պարոն Հովակիմյանը:
Հանրաքվեի են դնելու ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման նախագիծը: