ՄԱԿ-ի գիտնականները հայտարարել են, որ կլիմայի փոփոխությունն ազդում է մերձարևադարձային փոթորիկների հզորության ավելացման վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նրանք բերում են «Հայյանի» օրինակը, որն արդեն խլել է ավելի քան երկու հազար մարդու կյանք։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ այնուամենայնիվ, կոնկրետ փոթորկի դեպքում չի կարելի «մեղադրել» կլիմայի տաքացման գործընթացին։ «Հայյանն» այն բազմաթիվ աղետներից մեկն էր, որոնք հաճախակի են դարձել վերջին ժամանակահատվածում։
Բացի այդ, ծովի մակարդակի բարձրացման հետևանքով առափնյա բնակավայրերն ավելի խոցելի են դառնում փոթորիկների ժամանակ։