Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵՄ-ին ինտեգրվելու համատեքստում նույնասեռականության խնդրին։
Լրագրողի այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում նույնասեռականությանը, Կլիչկոն կատակել է․ «Ես պետք է խոստովանեմ․․․ Արդեն երկար ժամանակ է, շատ տարիներ ես համոզված լեսբի եմ»։ Կլիչկոն հավելել է, որ մարդն ունի ընտրություն եւ իրավունք, իսկ եվրոպական արժեքներն այդ իրավունքների և արժեքների պաշտպանությունն է։ Սեռական հարաբերություններն, ըստ նախկին բռնցքամարտիկի, յուրաքանչյուրի իրավունքն է, և սահմանափակումներ մտցնելն այս հարցում կամ ինչ-որ կերպ կարգավորելն՝ անթույլատրելի է։