Ինչպես հաղորդում է BBC-ն, ավելի քան 40 ուկրաինացի և արտասահմանցի լրագրողներ ծեծի են ենթարկվել Կիևում վերջին օրերի դեպքերը լուսաբանելիս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Նրա խոսքերով՝ լրագրողներից շատերի նկատմամբ բռնի ուժ են կիրառել անվտանգության մարմինների աշխատակիցները:
Միյատովիչը կոչ է արել ուկրաինական իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնությունը և անմիջապես զբաղվել այդ միջադեպերի քննությամբ: