Երեկ երկոյան և այս գիշեր Կիևում վերսկսված բախումների և Մայդանի վրա հատուկջոկատայինների հարձակումից հետո վերսկվել են բախումները ուկրաինական շրջաններում։
Ընդդիմադիրները գրավել են Լվովի, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի վարչական, ինչպես նաեւ ոստիկանության և զինվորական շենքեր։
Լվովում զինվորականները լքել են 4114 զորամասը, որը գրավել են ընդդիմադիրները։ Ցուցարարները համաձայնության են եկել նրանց հետ, որ նրանք առանց ուժ կիրառելու լքեն զորամասը։
Զորամասի վարչական շենքում սկսվել է հրդեհ։ Հրդեհ է բռնկվել նաև Կիևի կենտրոնական մի շարք շինություններում, այդ թվում՝ Կիևի կոնսերվատորիայում և Արհմիությունների շենքում։ Արհմիությունների շենքից փրկարարները կարողացել են անվնաս դուրս բերել 30 հոգու։