Եվրաինտեգրման կողմնակիցները տապալել են Լենինի արդեն երկրորդ արձանը: Այն գցելուց հետո մարդիկ սկսել են հարվածել մուրճերով: Իսկ պատվանդանի վրա տեղադրվել են Ուկրաինայի և Եվրամիության դրոշները: Այս մասին հաղորդում է VZ.ru-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին պատվանդանի վրայից ցած էր նետվել Կիևի կենտրոնում գտնվող առաջնորդի արձանը: Բացի այդ, Կիևի և Ուկրաինայի տարբեր մասերում փչացվում են տարբեր հուշարձաններ, որոնք նվիրված են ԽՍՀՄ հատուկ ծառայություններին, սոցիալիստական հեղափոխությանը և այլն: