տուն Քաղաքական Միջազգային Կիևում մարդկանց գնդակահարած դիպուկահարներն ուկրաինացի են

Կիևում մարդկանց գնդակահարած դիպուկահարներն ուկրաինացի են

158
0

274277

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել է, որ արդեն պարզվել են մի շարք անձանց ինքնությունները, ովքեր մեղավոր են Կիևի կենտրոնում ցուցարարների գնդակահարության համար։ «Դիպուկահարների անձերը պարզված են։ Չեմ կարող նրանց ազգանունները տալ, սակայն նրանք հայտնի են», — ասել է Մախնիցկին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում։

Մախնիցկին նաև տեղեկացրել է, որ նրանք բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են, սակայն այս ցուցակը կարող է ընդլայնվել։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ համացանցում հայտնվել էր Էստոնիայի արտգործնախարարի և Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում էստոնացի դիվանագետը Էշթոնին պատմում էր Կիևում շրջանառվող այն վարկածի մասին, որով դիպուկահարների մի մասին վարձել էր ընդդիմությունը։ Ավելի ուշ այս տեղեկությունը հերքվել է։