Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բախումների հետևանքով զոհերի թիվն անցնում է 60-ից։ Այս մասին հաղորդում է ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցությունը՝ հղում կատարելով «Ազգային դիմադրության շտաբի» բժշկական ծառայության պետ Սվյատոսլավ Խանենկոյին։
«Նախնական տվյալների համաձայն՝ միայն փետրվարի 20-ին ավելի քան 60 մարդ է սպանվել։ Օգտագործվել են սովորական մարտական և զրահը ծակող փամփուշտներ», — ասել է Խանենկոն։
Նրա խոսքերով, դիակների մեծ մասը բերվել է Ինստիտուտսկայա փողոցից, «Ուկրաինա» և «Կազացկի» հյուրանոցների շրջակայքից։
Վերոնշյալ տեղեկությունը Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից դեռ չի հաստատվել։ Պաշտոնական տվյալներով, անկարգություններին զոհ է գնացել 35 մարդ։