տուն Քաղաքական Միջազգային Կիևում զոհերի թիվը հասել է 25-ի, 5 լրագրող հոսպիտալացվել է

Կիևում զոհերի թիվը հասել է 25-ի, 5 լրագրող հոսպիտալացվել է

114
0

pic_b4c29cc0cfd2cf8add9b18e3c1da6e3c

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բախումների հետևանքով առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ զոհվել է 25 մարդ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

«Մահացել է 25 մարդ, նրանցից ութը մահացել են հիվանդանոցներ տեղափոխվելուց հետո (այդ թվում «Վեստի» թերթի լրագրողը), չորսը՝ ՆԳՆ հոսպիտալում, 13 մարմին տեղափոխվել է Կիևի դիահերձարան»,- ասվում է հայտարարության մեջ: Նաև նշվում է, որ բժիշկների շտապ բուժօգնության համար դիմել են 351 հոգի, որոնք տուժել են Կիևի կենտրոնում բախումների ժամանակ:

Հոսպիտալացվել է 241 մարդ, որոնցից 79 ոստիկաններ են, 5-ը՝ լրագրող:

Հիշեցնենք, որ նախօրեին վերսկսված բախումները ներկայում տեղի են ունենում Մայդանի տարածքում: