Կիևում երեկ վերսկված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Հաղորդվում է 7 զոհված ոստիկանի մասին։
Երեկ առաջին կորուստը կրել են լրագրողները։ Բախումների ժամանակ սպանվել է ուկրաինավական «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել։
«Հիվանդանոցում մահացել է «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը։ Միխայլովկսիի մոտ նրան դուրս են բերել տաքսու մեջից։ Ծեծել են և խոցել կրծքավանդակը։ Նա ուներ 4-ամյա որդի», — սոցցանցերում գրել է նրա ընկերներից մեկը։
Վերեմիյը նոր էր վերադարձել աշխատանքի մեկ ամսյա հարկադիր արձակուրդից հետո։ Հունվարի 20-ին Գրուշևսկու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ նա մասամբ կորցրել էր տեսողությունը։