Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վերսկսվել են լուրջ բախումները Եվրամայդանի մասնակիցների և ոստիկանության միջև: Այս մասին հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ոստիկանությունից հաղորդել են, որ բախումների հետևանքով այս պահին տուժել է 37 իրավապահ: «Ոստիկաններից մեկի մարմնից հանվել է հրազենային փամփուշտ: Եվս մեկ ոստիկանի օգնություն են ցուցաբերում` փորձելով կանգնեցնել արյունահոսությունը և հանել փամփուշտը: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ տուժել է 37 իրավապահ», — ասվում է հայտարարության մեջ:
Եվրամայդանի մասնակիցները նույնպես հաղորդում են վիրավորների մասին ընդդիմադիրների շրջանում: