Ուկրաինայում ավելի շատ մարդիկ են որոշել իրենց երեխաներին տալ Մայդանելլա անունը: Այս մասին հաղորդում է «ՄՈՍՏ-ԴՆԵՊՐԸ» հղում կատարելով Քաղաքացական կացության ակտերի գրանցման բաժնին (ЗАГС):
Այս անունը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում այն բանից հետո, երբ Մայդանը հաղթել է և իրականացրել իշխանափոխություն: «Առայժմ ոչ մի աղջիկ Մայդանելա անունը չի ստացել: Սակայն շատ քաղաքացիներ ակտիվ հարցուփորձ են անում իրենց ապագա երախային նման անուն տալու հնարավորության համար», — ասել է աղբյուրը:
Տեղեկացնենք, որ Լվովում մի ընտանիք իրենց նորածին որդուն տվել են Եվրամայդան անունը: