տուն Քաղաքական Միջազգային Կիևում անկարգությունների հետևանքով 780 մարդ է զոհվել. Մայդանի բժիշկների հայտարարությունը

Կիևում անկարգությունների հետևանքով 780 մարդ է զոհվել. Մայդանի բժիշկների հայտարարությունը

109
0

CuddlingPuppies07

Մայդանի կամավոր բժիշկների կազմակերպությունը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները միտումնավոր կերպով թաքցնում են մայրաքաղաք Կիևում զանգվածային անկարգությունների հետևանքով գրանցված զոհերի իրական թիվը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Համաձայն Ուկրաինայի առողջապահության նախարարության՝ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը Մայդանում 104 մարդ է զոհվել։

Բժիշկները պնդում են, որ Կիևի Անկախության հրապարակում, ինչպես նաև հարակից փողոցներում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 780-ի։