Korrespondent.net-ը տեղեկացնում է, որ այս պահին այրվում է Կիևի քաղաքապետարանի շենքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի խումբ մարդիկ փորձել են գրոհով վերցնել քաղաքապետարանի շենքը, որը նախօրեին ընդդիմադիրներն ազատել էին իշխանության հետ ձեռք բերված համաձայնությունից հետո: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն շենքի ներսում է:
Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը նույն աղբյուրին հաղորդել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները հրդեհից մեկ ժամ առաջ տարհանվել են: