Ուկրաինայի ոստիկանության աշխատակիցները Կիևի կենտրոնում գտնվող կառավարության շենքի մոտ շրջապատել են ցուցարարներին: Նրանք վերացրել են եվրաինտեգրման կողմնակիցների կողմից տեղադրված բարիկադները և վրանները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել անվտանգության աշխատակիցներին։ Ինչպես հաղորդվում է՝ բախումներ չեն եղել:
Интерфакс-ը, վկայակոչելով Ուկրանիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը, հայտնում է, որ ոստիկանները հետզհետե հետ են մղում ցուցարարներին դեպի փողոցի բանուկ հատվածներ: