տուն Քաղաքական Միջազգային Կիևի հայ համայնքը 20 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել ռուսամետ անջատողականների դեմ...

Կիևի հայ համայնքը 20 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել ռուսամետ անջատողականների դեմ կռվող ուկրաինացի զինվորականներին (լուսանկարներ)

81
0

578x433

Կիևի հայկական համայնքը հումանիտար օգնություն է հավաքել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություններում ներգրավված զինված ուժերի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Նա նշել է, որ հավաքվել է մոտ 20 տոննա բեռ, այդ թվում՝ պահածոներ, խտացրած կաթ, աղ, շաքարավազ, ջուր, հիգիենայի պարագաներ։

Հայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ այս ակցիաները լինելու են պարբերաբար, և կոչ են արել Ուկրաինայի քաղաքացիներին միանալ դրան։