տուն Քաղաքական Միջազգային Կիքս՝ Վեստիի ուղիղ եթերում․ Ղրիմի պատգամավորն անսպասելիորեն արտահայտել է ռուսական քարոզչությանը հակասող...

Կիքս՝ Վեստիի ուղիղ եթերում․ Ղրիմի պատգամավորն անսպասելիորեն արտահայտել է ռուսական քարոզչությանը հակասող մտքեր (տեսանյութ)

106
0

266706

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի մասնագետների անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ երկրի բնակչության 56 տոկոսը Ղրիմը չի համարում Ուկրաինայի մաս։ Մինչդեռ Դաղստանն ու Չեչնիան ռուսական են համարում այդ երկրի բնակչության՝ համապատասխանաբար 41 և 39 տոկոսը։

Ռուսաստանցիների 44 տոկոսը պատրաստ է ռուս ճանաչել ուկրաինացիներին, թաթարներին, բաշկիրներին, կալմիկներին՝ 30 տոկոսը, հայերին, ադրբեջանցիներին, վրացիներին՝ 10 տոկոսը, չեչեններին, դաղստանցիներին և ինգուշներին՝ 7 տոկոսը։

Սա թերևս պայմանվորված է նաև ռուսական լրատվամիջոցների աշխատանքով։ Մասնավորապես, ներուկրաինական զարգացումների լուսաբանումը անցնում է լրագրողական էթիկայի բոլոր սահմանները։ Սակայն այդ հակաքարոզչության ֆոնին տեղի են ունենում նաև որոշ բացթողումներ։

Նախօրեին, ուղիղ եթերում Ղրիմի խորհրդարանի պատգամավորը լուրջ քննադատության է ենթարկել արհեստականորեն իրավիճակը սրողներին, Ուկրաինայի իշխող կուսակցությանը, նրանց սադրիչ գործողությունները, ինչն ամենևին էլ չէր տեղավորվում ռուսական հեռուստատեսության վերջին օրերի քաղաքականության մեջ։ Այդ ժամանակ, իհարկե, անմիջապես անջատել են եթերը՝ դա պայմանավորելով տեխնիկական խնդիրներով։