ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ կոչ է արել չմիջամտել Պուտինի անձնական կյանքին, այլ գնահատել նրա աշխատանքը որպես երկրի նախագահ։
«Մենք ձեզ հետ քվեարկել ենք նախագահի օգտին, երբ ընտրություններ էին, և, համապատասխանաբար, եկեք ուշադրություն դարձնենք այն բանին, թե ինչպիսի նախագահ է նա։ Իսկ թե ինչպիսի մուժիկ է, կին ունի, թե՞ ոչ, եկե՛ք դա թողնենք իրեն, չմիջամտենք։ Նա պարտավոր չէ ինչ-որ մեկի հետ խոսի իր անձնական կյանքից։ Կարող եմ միայն ասել այն, որ ես կդժվարանայի այս պահին խոսել նրա անձնական կյանքից, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ է աշխատում ու դրան ժամանակ չի մնում», — ասել է Պեսկովն Izvestia-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե կիրակի օրը Վլադիմիր Պուտինը նշանադրվել է։