Հուլիսի 11-ին կիրականացվի Լոս Անջելես — Երևան ուղիղ չարթերային չվերթը։
Արժեքը մեկ անձի համար՝ սկսած 655.000 ՀՀ դրամից:
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։
Չվերթը կիրականացվի «IcelandAir» ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե՛ էկոնոմ, թե՛ բիզնես կարգի նստատեղերով։
Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ՝ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։
Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։