տուն Քաղաքական Միջազգային Կիպրոսում պայթեցրել են հայտնի ֆուտբոլային մրցավարի ավտոմեքենան

Կիպրոսում պայթեցրել են հայտնի ֆուտբոլային մրցավարի ավտոմեքենան

61
0

a4fb0812143970bdefbfb95f63eae270eef1d296

Կիպրոսի ֆուտբոլային ասոցիացիան մրցավարների միության նախագահ Լեոնտիոս Տրատոսի ավտոմեքենան անհայտ անձանց կողմից պայթեցնելու պատճառով հետաձգել է բարձրագույն խմբի բոլոր խաղերը, որոնք պետք է կայանային մարտի 1-ին և 2-ին։ Հաղորդում է The Guardian-ը։

Տրատոսի ավտոմեքենան, որը կայանած է եղել մայրաքաղաք Նիկոսիայի արվարձաններից մեկի կանգառում, պայթեցվել է փետրվարի 28-ի առավոտյան։

Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի առաջնամասում։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։