Հնագետները Կիպրոսում հայտնաբերել են հին արհեստանոց, որտեղ պատրաստվել են դիմահարդարման նյութեր։ Ենթադրվում է, որ այն գործել է մ.թ.ա 2-րդ հազարամայկում։ Այս մասին հայտարարվել է Նիկոսիայում կայացած հնագիտական սեմինարի ժամանակ։
Լիմասոլից ոչ հեռու գտնվող Պիրգոս Մավրորակի տեղանքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է 70 քարե ամաններ և 50 ծեծիչներ, որոնցով մանրացվել են կավաքար (օքրա), ինչպես նաև դրանցում իրար են խառնվել տարբեր նյութեր։ Իտալական հնագիտական խմբի ղեկավարը նշել է, որ սա յուրօրինակ գտածո է, քանի որ առաջին անգամ է, երբ նման արհետանոց է հայտնաբերվում, այն էլ նման հնության։ Նախկինում Եգիպտոսում պեղումների ժամակ հայտնաբերվել են այդպիսի տարաներ, սակայն դրանք կոնկրետ մարդկանց իրեր են եղել, այլ ոչ թե արհեստանոցի սարքեր։
Նրանք պնդում են, որ դիմահարդարման նյութերն այստեղ արտադրվել են ոչ թե անձնական օգտագործման, այլ վաճառքի համար։