տուն Աշխարհ Կիպրոսի իշխանությունները կվճարեն զբոսաշրջիկների ծախսերը

Կիպրոսի իշխանությունները կվճարեն զբոսաշրջիկների ծախսերը

233
0

Կիպրոսի կառավարությունը խոստացել է վճարել այն զբոսաշրջիկների ծախսերը, որոնք հանգստանալու ընթացքում կորոնավիրուսով կվարակվեն։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ որոշման՝ կվճարվեն սննդի, բուժման և հոսպիտալացման բոլոր ծախսերը: Նշվում է, որ կղզում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանձին հիվանդանոց կգործի:

Կիպրոսը մտադիր է հունիսի 9-ից վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը: Սկզբնական շրջանում կթույլատրվի սահմանափակ թվով երկրների քաղաքացիների մուտքը Կիպրոս: Նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։