Կիպրոսի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին: Այդ որոշումը կայացվել է հինգշաբթի օրը: Պատճառը երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է, որում այն հայտնվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում: Կիպրոսի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրում չկա եւ ոչ մի կազմակերպությունը, որը չի կրճատում իր ծախսերը:
Նախկինում մենք հայտնել էինք, որ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին չեն մասնակցելու նաեւ Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսենբուրգը եւ Անդորրան: