տուն Քաղաքական Հայաստան Կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել. Փաշինյան

Կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել. Փաշինյան

615
0
Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծեծկռտուքից հետո ԱԺ նիստը շարունակվում է:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց շուրջ 3 ժամ առաջ ԱԺ-ում կատարված միջադեպի մասին՝ ասելով, որ կսպասի քաղաքական գնահատականի, ինչից կախված՝ իրենց խմբակցությունը կորոշի ինչպես կաշխատի խորհրդարանում։ Ապա պատգամավորը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նիստերի դահլիճը լքելու մասին: Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Չեմ կարող չանդրադառնալ՝ ինչ տեղի է ունենում այս դահլիճում և այս առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ: Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել. բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով: Որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև լինում է բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել: Ամենավերջին, ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ և այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի և քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»: