տուն Քաղաքական «Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով». Արարատ Միրզոյան

«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով». Արարատ Միրզոյան

502
0

Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է. «Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով: Հեղափոխությունից առաջ ես ունեի մեկսենյականոց բնակարան, որը, չեմ հիշում, փոխվարչապետ, թե ԱԺ նախագահ եղած ժամանակ վաճառել եմ ու հիպոթեքային վարկով ձեռք բերել ավելի մեծ բնակարան»: ԱԺ նախագահը սա ընդգծել է ի պատասխան լրագրողի այն հարցադրման, թե 8 ամսվա պատգամավորներ կան, որ արդեն հողատարածքներ են ձեռք բերել, և ի՞նչ կարող է ասել Միրզոյանն իր մասին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մեկսենյականոց բնակարանի գումարն օգտագործել է որպես կանխավճար՝ հիպոթեքային վարկը ձևակերպելիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here