տուն Աշխարհ Կինը չի կարողացել հղիանալ և պարզվել է … տղամարդ է

Կինը չի կարողացել հղիանալ և պարզվել է … տղամարդ է

378
0

Հնդկաստանում մի կին երկար ժամանակ փորձել է հղիանալ, բայց ապարդյուն: Սկսված որովայնի ցավով կինը դիմել է բժշկի: Բժիշկները պարզել են, որ հնդկուհին ամբողջ կյանքում տղամարդ է եղել և չի էլ կասկածել այդ մասին, հայտնում է PTI հրատարակությունը:

Նշվում է, որ Կալկաթայի բնակչուհին ունեցել է կնոջ բոլոր կենսաբանական բնութագրերը: «Նրա ձայնը, զարգացած կուրծքը, արտաքին սեռական օրգանները. ամենը ցույց է տալիս, որ նա կին է», – ասում է ուռուցքաբան Անուպամ Դուտտան: Նրա խոսքով ՝ հիվանդը ձվարան չունի, և երբեք դաշտան չի ունեցել:

Նա ամուսնացած է շուրջ ինը տարի և երկար ժամանակ փորձել է հղիանալ: Բազմաթիվ փորձերից հետո բժիշկները հաստատեցին, որ նրա իսկական սեռը արական է: Բժիշկները կատարեցին նաև կարիոտիպավորում, որի արդյունքում հայտնաբերվեցին արական սեռական XY քրոմոսոմներ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: