Մոնրեալի օդանավակայանում մի կնոջ են ձերբակալել՝ հելոուինի դդումների մեջ 2 կիլոգրամ կոկային տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Կինը ձերբակալվել է ոստիկանության կողմից, նրա ազգության մասին ոչինչ չի հաղորդվում։ «Դդումները տարօրինակ գույն ունեին, այդ պատճառով որոշեցինք սքանավորել դրանք և նրանցում թմրանյութերով պարկեր հայտնաբերեցինք»,- ասել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Ժակլին Ռոբին։ Նա հավելել է, որ խոսքը 3 դդումի մասին է, որոնցում եղել է 2 կիլոգրամ կոկային։